ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2011 16:55

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսը: Դրա նպատակն է հնարավորություն ընձեռել խորացնելու մշակութային բազմազանության արժեքների ընկալումը և սովորելու  ավելի լավ §ապրել միասին¦:

 

Ցուցադրվեցին հայ տաղանդավոր նկարիչ Գևորգ Մշեցու գունեղ նկարներն ու քանդակները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված արվեստի գործերը գրավեցին երիտասարդության, արվեստագետների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը:

 

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության /ՀՏՎ/ ներկայացուցիչը ասաց. §ՄԱԿ ՀՏՎ-ն ուշադրություն է դարձնում մշակութային բազմազանության առաջընթացին և աջակցում է երկրի ջանքերին` ուղղված երաշխավորելու ազատ ինքնաարտահայտման, աշխատանքները տարածելու և մշակութային կյանքին մասնակցելու յուրաքանչյուրի իրավունքը: Հայաստանը` գտնվելով հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում, ունի մշակութային բազմազանության գնահատման հարուստ ավանդույթներ¦:

 

Նկարիչ Գևորգ Մշեցին հավելեց. §Ավելի քան տասը տարի ես համագործակցում եմ ՄԱԿ ՀՏՎ-ի հետ և գնահատում եմ նրանց աջակցությունը: Այն ինձ քաջալերում և խրախուսում է արվեստի միջոցով տարբեր ազգերի միջև ստեղծել փոխըմբռնում, հանդուրժողականություն և երկխոսություն¦:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 21-ը հռչակել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր և ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագիրն ու վերջինիս իրագործման Գործողությունների ծրագիրը: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում մասնակցում է այդ Գործողությունների ծրագրի իրագործմանը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի հանրության առջև ՄԱԿ-ի գրասենյակում մինչև 2011 թ. մայիսի 31-ը` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-15:00:

 

 

 

Դիտվել է 1618 անգամ:
Print Friendly

Leave a Reply