Ամերիկացիները հարցաքննել են Բեն Լադենի այրիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 13, 2011 16:12

ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալները  Պակիստանում հարցաքննել են “Ալ Քաիդայի” առաջնորդ Բեն Լադենի այրիներին` պակիստանի ISI հատուկ ծառայության աշխատակիցների հսկողությամբ: Կանայք իրենց բավականին թշնամաբար են պահել ու նոր տեղեկատվություն ստանալ, փաստորեն , չի հաջողվել: 3 այրիներն ապրել են Բեն Լադենի հետ` Աբոթաբադի առանձնատանը: Նրանցից մեկը` 29-ամյա Ամալ Ահմեդը վիրավորվել է շուրջկալի ժամանակ: Կանանցից մեկը ծնունդով Եմենից է, իսկ մյուս երկուսը` Սաուդյան Արաբիայից: Որքան հայտնի է, Բեն Լադենն ունեցել է 5 կին, որոնցից 2-ը հեռացել են:  Բոլոր կանանցից` միասին վերցրած, բեն Լադենն  ունեցել է  առնվազն 20 երեխա, որից 11-ը` տղա (նրանցից մեկը նույնպես հոր սպանության ժամանակ զոհվել է ): Պակիստանի ներքին գործերի նախարարը նշել է, որ հարցաքննության համար թույտվություն եղել է միայն ապացուցելու, որ իր երկիրը  թաքցնելու ոչինչ չունի:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply