Աշխարհի ամենամեծ շունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 13, 2011 15:52

“Հսկա Ջորջ” անունով  blue great dane ցեղատեսակի շունը համարվում է աշխարհում ամենամեծը: Նա ընդամենը 7 ամսական էր, երբ  տուն բերեցին: Այն ժամանակ նրա տերերը պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչ հսկա կդառնա այդ փոքր քոթոթը 4 տարեկանում: Այժմ, նրա  “բարձրությունը” թաթից մինչև ուսը կազմում է 1  մ: Շանը ոչնչից չեն զրկում: Նա քնում է իր թագավորական մահճակալին  և ուտում ամսական 50 կգ մթերք: Նա սեփական աքաունթ ունի Facebook-ում ու  Twitter-ում: Այսպիսի չափսերը մի շարք անհարմարություններ են ստեղծում:  Ներկայումս  տերերը զբաղված են իրենց սիրելիին Գիննեսի գրքում գրանցելու հոգսերով ու սպասում են հատուկ հանձնաժողովի վերջնական արդյունքներին:

Դիտվել է 3009 անգամ:
Print Friendly

Leave a Reply