«Արմենիա» առագաստանավը մի քանի օրից կժամանի Լոս Անջելես

Օրվա լուր | | August 20, 2009 12:25

«Արմենիա» առագաստանավը օգոստոսի 24-ին կժամանի Լոս Անջելեսի «Սան Պեդրո» նավահանգիստ: Առագաստանավը, որն իր նավարկությունը սկսել է Եվրոպայից, պետք է վերադառնա Արևելք` Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հնդկաստան, անցնի Պարսից ծոցը, Կարմիր և Միջերկրական ծովերը: Նավարկության վերջին հանգրվանը կլինի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:

Առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության մեկնարկն ազդարարվել էր մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից: «Արմենպրեսը» գրում է, որ նավարկության նպատակն է մեկ տարի տևող ճամփորդության ընթացքում խարիսխ գցել հինգ մայրցամաքներում, անցնել երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, լինել բոլոր այն վայրերում, որտեղ կան հայկական համայնքներ: Նավարկության նավապետը Զորի Բալայանն է:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply