Ըմբշամարտի ընտրական մրցաշար` Արտաշատում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | մայիսի 13, 2011 14:56

Արտաշատում մեկնարկել է  ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 100-ից ավելի ըմբիշներ: Այն  անցկացվում է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադադպրոցում  և կտևի 2 օր: Մրցաշարի արդյունքով կձևավորվի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, որը կմասնակցի միջազգային տարբեր մրցումների:

Դիտվել է 919 անգամ:

Leave a Reply