Աղցան «Մազուրկա»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 1:00

Բաղադրությունը`

1 տուփ պահածոյացրած լոբի

1 տուփ պահայծոյացրած եգիպտացորեն

բուլղարական տաքդեղ` 2 հատ

մարինացված վարունգ` 2 հատ

ընկույզ` 100 գ

սխտորի 2-3 պճեղ

մաղադանոս

զեյթունի  կամ էլ ցանկացած այլ ձեթ, կամ էլ` մայոնեզ (քիչ յուղայնությամբ):

Պատրաստման եղանակը`

Վարունգները կտրատել խորանարդներով, տաքդեղը ` նույնպես, իսկ ընկույզները մանրացնել ասենք` գրտնակով: Կանաչին նույնպես մաքրել, լվանալ ու կտրատել: Պահածոյացված լոբին ու եգիպտացորենը ջրքամել, սխտորը` ճզմել: Ամանի մեջ լցնել  բոլոր բաղադրիչները, լավ խառնել իրար ու ցողել ձեթով կամ էլ մայոնեզապատել:

 

 

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply