«Տորիխաս» (իսպանական քաղցրահաց)

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 12, 2011 14:45

Եթե ունեք հին բատոն, ապա կարող եք այն օգտագործել իսպանական քաղցրահաց պատրաստելու համար:

Բաղադրությունը`

1 բատոն

200 մլ կաթ

6 ճ.գդալ շաքար

1 թ. գդալ  աղացած դարչին

30 գ քերած շոկոլադ

1-2 ճ. գդալ կարագ:

Պատրաստման եղանակը`

Բատոնը սովորականի պես կտրատել ( ինչպես բուտերբրոդի համար), տապակել կարագով, այնքան, մինչև երկու երեսից էլ կարմրի:  Կաթի մեջ լցնել շաքարը, դարչինը ու թեթևակի տաքացնել, որ շաքարը հալչի: Թողնել հովանա, ապա վերցնում ենք տապակած հացերը, մեկ վայրկյան թրջում կաթի մեջ ու շարում անձեռոցի վրա, որպեսզի քամվի կաթի մնացուկը: Դարսած հացի վրա լցնել շոկոլադի քերուկը:  Ի տարբերություն դասական ձևով պատրաստված բոված հացի, այս տարբերակով պատրաստելու դեպքում հացերը խրթխրթան են ու միևնույն ժամանակ էլ փափուկ, քաղցր ու շատ համեղ:

 

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply