Անդրանիկ Կարապետյանը բավարարվել է բրոնզե մեդալով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 13, 2011 14:40

62 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, երկամարտում ցույց տալով 255 կգ, բրոնզե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում: Այս քաշային կարգում հաղթել է իրաքցի Մոհամեդ Կադումը` 262 կգ : Իսկ 56 կգ քաշային Ժորժ Եղիկյանը չի կարողացել բարձրացնել իր պատվիրած ծանրությունը  և դուրս է մնացել պայքարից: 69 կգ քաշայինների պայքարում  Հայաստանը ներկայացնում էին Ռազմիկ Օլթեցյանը  և Վարդան Միլիտոսյանը: Առաջինը երկամարտի 281 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ երկրորդը 267 կգ արդյունքով 8-րդն էր: Իսկ հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը` 288 կգ:

 

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply