Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը կտեղադրվի Աբովյան փողոցում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2011 14:22

Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է  Գարեգին Նժդեհի ձիարձան –հուշարձանի նույնանուն հրապարակում տեղադրման և  Երևան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները։ Նիտը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Առաջին հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում  խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ։ Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո։

Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին։ Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում, նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված  Առնո Բաբաջանյան համերգասրահի հարևանությամբ տեղադրելու առաջարկին։

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply