«Ալեքս գրիգ» ընկերությունը տուգանվեց՝ պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2011 14:15

Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս  Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը  այսօրվա Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը: Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար  «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Տեղեկացնենք նաև, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչև 5 միլիոն դրամ:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply