Մերոնք կարդարացնե՞ն սպասելիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 13, 2011 14:19

Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող նետաձգության մարզաբազայում մայիսի 16-21-ը կկայանա պատանիների և երիտասարդների Եվրոպայի նետաձգության գավաթի խաղարկության մրցաշարը: Կմասնակցեն Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Սլովենիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի նետաձիգները: Մնում է, որ տանտերերը հաջող հանդես գան: Հակառակ պարագայում կստացվի, որ միջոցներն անտեղի են վատնվել: Ի դեպ, արդեն վատ է, որ ստուգատեսն անցկացվելու է աչքից հեռու մի մրցավայրում: Սա նետաձգության պատանիների և երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարն է:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply