Բեռնափոխադրողներին ընձեռվեց լրացուցիչ հնարավորություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2011 14:11

Այսօր՝ մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Նշենք, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին: Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից, Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել   «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին:Հիշեցնենք, որ  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply