Բաղդադում պայթյունների հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 11:49

iraqԲաղդադում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, 500-ից ավել մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Պայթյունները հիմնականում տեղի են ունեցել Բաղդադի ամենալավ պաշտպանված «կանաչ» գոտում, որտեղ տեղակայված են կառավարական հիմնարկությունները, օտարերկրյա դեսպանությունները: Բաղդադի այլ թաղամասերում ևս պայթյուններ են տեղի ունեցել, նաև հրթիռից արկեր են արձակել: Պայթյունների օդային ալիքից կոտրվել են նաև մոտակա կառույցների պատուհանների ապակիները:

Իրաքի զինվորականները հայտարարել են, որ պայթյունները կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել են 2 մարդու, որոնք ենթադրաբար Ալ-Քաիդայի անդամներ են:

Պայթյունների համար, ինչպես հաղորդում է «BBC»-ն, դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply