48 հայտ Սյունիքից` միասնական քննությունների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2011 12:16

Սյունիքում այս տարի նվազել է բուհ ընդունվելու համար միասնական քննություններ հանձնողների թիվը’ պայմանավորված 11-ամյա կրթությունից 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրին, որ միասնական քննություն հանձնելու հայտ է ներկայացրել ընդամենը 48 դիմորդ: Նրանցից 20-ը Կապանից են, 16-ը’ Սիսիանից, 7-ը’ Գորիսից, 5-ը’ Մեղրիից: Դիմորդների թիվը քիչ է սահմանված քանակից, որի պատճառով քննությունները կկազմակերպվեն ոչ թե մարզում, ինչպես նախորդ տարիներին, այլ մայրաքաղաքում: 2010-2011թթ. ուստարվա ավարտին էքստեռն քննությունները եւս կկազմակերպվեն մարզկենտրոնի փոխարեն Երեւանում:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply