Փլուզվել է առաստաղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2011 11:54

Մայիսի 13-ին՝ ժամը  06.29-ին  ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 122 տան առաստաղը ինքնափլուզվել է, ներսում կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ, մարզային  փրկարական վարչության փրկարական ջոկատը եվ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 12 քմ մակերեսով), որի հետևանքով արգելափակվել է միակ ելքը: Փրկարարների կողմից  պատուհանից դուրս են բերվել 1949թ.ին ծնված Ռուզաննա Հովակիմյանը , 1948թ.-ին ծնված Մարգո Նահապետյանը, 1945թ.-ին ծնված Սամվել և 1974թ.-ին ծնված Ռուդիկ Խաչքարյանները:

Փրկարարական աշխատանքներն ավարտվել են, տուժածներ չկան :

 

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply