Սլովակյան հաննիբալը մահացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2011 11:09
Հաննիբալիզմի մեջ մեղադրվող Սլովակիայի բնակիչ 43-ամյա Մաթեա Կուրկան ձերբակալության ժամանակ ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է: Լրագրողներին հաջողվել է զրուցել նրա եղբոր` երաժիշտ Մարիան Կուրկոյի հետ: Նա ասել է , որ վաղուցվանից եղբոր հետ չի շփվում ու վերջին անգամ նրան հանդիպել է 2 տարի առաջ:
Մաթեան կոմպյուտերային տեխնիկայի մասնագետ էր ու զբաղվում էր հրաձգությամբ: 2005-ին կնոջ ու երկու դուստրերի հետ (մեծը 14 տարեկան է) տեղափոխվել են Սոկոլ գյուղ ու բնակվել հեռավոր տանը, որը մեծ շուն էր պահպանում: Նրանք առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել: Հետաքննության վարկածի համաձայն, Կուրկան վերջերս ինտերնետի միջոցով հայտարարություն է տեղադրել, որ ինքանսպանության միջոցով այն աշխարհ գնալ ցանկացողները, եթե դեմ չեն, որ ինքնասպանությունից հետո իրենց ուտեն` գրեն: Այդ կոչին արձագանքել է մի շվեյցարացի, որը, հետո միտքը փոխել է:
Պոտենցիալ ինքնասպանը, պարզվել է, որ ոստիկան է եղել: Նրանց հանդիպման ժամանակ էլ ոստիկանները փորձել են ձերբակալել Մաթեային, որը, դիմադրություն է ցույց տվել ու վնասվածքներ ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
