Բնակարանում գտել են 65-ամյա կնոջը ձեռքի վնասվածքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2011 11:39

Մայիսի 12-ին՝ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 6 շենքի 22-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:   

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող, ձեռքի վնասվածք ստացած 1946թ.-ին ծնված Վալյա Մելքոնյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply