ՄԱԿ-ում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2011 10:54

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:

Դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու  նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն  Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Նշվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:

 

 

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply