Հայտնի դարձան «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ անցած երկրորդ տասնյակի անունները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 13, 2011 10:38

Հայտնի դարձան «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները: Մայիսի 12-ին Գերմանիայի «Դյուսելդորֆ արենա»-ում տեղի ունցած կիսաեզրափակչին մրցում էին 19 երկրներ: Հեռուստադիտողների եւ Ժյուրիի քվեարկության արդյունքում եզրափակչի ուղեգիր ստացան Էստոնիան, Ռումինիան, Մոլդովան, Իռլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Դանիան, Ավստրիան, Ուկրաինան, Սլովենիան, Շվեդիան:

Եզրափակչում առաջին տեղի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչները. յուրաքանչյուր կիսաեզրափակչից անցած տասական երկրները եւ «Մեծ հնգյակ»-ի մաս կազմող’ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան: Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքների համաձայն’ եզրափակչի ուղեգիր նվաճել էին Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան:

«Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: Հեռուստադիտողները կարող են քվեարկել առաջին իսկ համարի ելույթից սկսած: Աշխարհի հեղինակավոր բուքմեյքերները հաղթանակի ամենամեծ հավանականությունը տվել են Ֆրանսիան ներկայացնող Ամորի Վասալիին:

 

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply