Տեխասի բնակիչն ԱՄՆ-ում առաջին մարդն է, ում դեմքի լրիվ փոխպատվաստում են արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 13, 2011 9:05

Վիրահատությունը տևել է 15 ժամ, որին մասնակցել է  ավելի քան 30 բուժաշխատող: Երիտասարդին փոխպատվաստել են շուրթեր, քիթ,  մաշկ , դիմային մկաններ ու նյարդեր: Հյուսվածքները փոխ են առնվել մահացած մարդուց, որի ընտանիքը  տվել էր համաձայնություն: 25-ամյա երիտասարդը 2008-ին, աշխատելով վերամբարձ կռունկի վրա, պատահաբար բարձրավոլտ հոսանքալարին էր դիպել, ինչի հետևանքով ամբողջությամբ զրկվել էր  դեմքից: Դեպքին հաջորդած 3 ամիսների ընթացքում նա արհեստական կոմայի մեջ էր, իսկ բժիշկներն էլ ստիպված էին ավելի քան 20 վիրահատություն իրականացնել, որպեսզի նրան փրկեն: Վիրահատությունից հետո հիվանդին ամենաշատը հուզում էր` թե ինչպես իրեն կընդունի 4-ամյա փոքրիկը: Նրանց հանդիպումը  ցուցադրել են ԱՄՆ-ի խոշորագույն հեռուստաալիքները: Աղջնակը բարձրացել է հոր ծնկներին ու ասել` հայրիկ քեզ շատ էի կարոտել: Վիրահատությունը  300 հազար դոլար է կազմել, ընդ որում, բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply