Հաագայի միջազգային դատարան.Ասադի վարչակարգը վերացրել է 700 քաղաքացու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2011 8:36Մարտին տեղի ունեցած ընդդիմության բողոքի ցույցից մինչ օրս Սիրիայի
անվտանգության ուժերը վերացրել են ավելի քան 700 մարդու: Այս տվյալները հրապարակվել են մայիսի 12-ին Հաագայի միջազգային դատարանում:
«Բոլոր այդ քաղաքացիները դաժանորեն ու սառնասրտորեն սպանվել են Սիրիայի նախագահի զորքերի կողմից: Մենք շարունակ լուրեր ենք ստանում այն մասին, որ դիակները շաբաթներով ընկած են եղել փողոցներում, քանի որ զինվորներն արգելել են բնակիչներին հոգալ նրանց թաղման մասին: Կան տեղեկություններ էլ, որ զորքերը բուժաշխատողներին թույլ չեն տվել վիրավորներին օգնություն ցուցաբերել»:






Facebook
Tweet This
Email This Post
