Ցուցարարին ծեծած ոստիկանները հեռացվել են աշխատանքից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 13, 2011 8:15Մայիսի 12-ին Աթենքում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ժամանակ տասնյակ մարդիկ են վնասվել: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ` ցուցարարներին ցրելու նպատակով: Բողոքի ակցիան, որին մասնակցել են նաև անարխիստական
խմբավորումներ, նախորդ օրը տեղի ունեցած մեկ այլ ցույցի ժամանակ ծեծված մասնակցի առիթով էր:
Չորեքշաբթի Աթենքում ու Հունաստանի մյուս քաղաքներում ցույցեր էին անցկացվում` պետության կիրառած տնտեսական միջոցների դեմ, որոնց նպատակը երկիրը պարտքային ճգնաժամից դուրս բերելն է: Ցույցից հետո ինտերնետում հայտնվել է տեսանյութ, ուր 3 ոստիկան ծեծում են մի ցուցարարի: Երբ նրանց ինքնությունը հաստատվեց, նրանք հեռացվեցին աշխատանքից:






Facebook
Tweet This
Email This Post
