Ճապոնական «Համաոկա» ԱԷԿ-ի ռեակտորը կանգնեցնելու աշխատանքները սկսվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 13, 2011 7:57

Ճապոնական «Համաոկա»ԱԷԿ-ում  4-րդ ռեակտորի կանգնեցման աշխատանքներ են ընթանում: ԱԷԿ-ի օպերատոր-ընկերության խոսքով, ուրբաթ առավոտյան արդեն աշխատանքներն ավարտված կլինեն:

ԱԷԿ-ում  5 ռեակտոր կա, որոնցից 2-ն են աշխատող (4 և 5): 1-ինը  և 2-րդը , որ կառուցվել են 1970-ին, 2009-ին կանգնեցվել են: 3-րդում  պլանային ստուգումներ են անցկացվում: Իսկ 5-րդ ռեակտորի աշխատանքը կդադարեցվի շաբաթ օրը: «Համաոկոյի» կանգնեցման մասին հրահանգել է  վարչապետ Նաոտո Կաննը. պատճառն այն է, որ  ԱԷԿ-ը կառուցված է պոտենցիալ վտանգավոր գոտում: Սեյսմաբանների տեսության համաձայն, առաջիկա 30 տարում ԱԷԿ-ի շրջանում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հավանականությունը մեծ է: Ճապոնիայի կառավարության ցուցման համաձայն, բնական աղետներից պաշտպանվելու համար ԱԷԿ-ը պետք է անհրաժեշտ պաշտպանություն ունենա

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply