Մշակութային կամուրջ` Երևան-Ստեփանակերտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2011 21:18

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանը և «Երիտասարդությունե ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես` «Բացահայտենք նոր տաղանդներե խորագրով: Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են` գեղանկարիչներ ու քանդակագործներ:Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի` ժյուրիի ընտրությամբ լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երևանում ստեղծագործող երիտասարդների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդուման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է: Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրեց Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման<<Փյունիկ>> հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողներին:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևՀասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply