Նյուտոնի խնձորենին ցանկապատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2011 20:26

“Նյուտոնյան խնձորենին”, որի տակ նստած մեծ գիտնականը երկրի ձգողականության մասին օրենքն է հղացել, ցանկապատել են ուռենու ճյուղերից հյուսած 60 սմ պատնեշով: գիտնականները որոշել են դիմել այս մեթոդին , որպեսզի հազարավոր տուրիստների ոտքի տակ հողը չպնդանա, որն ի վերջո, կվնասի խնձորենու արմատային համակարգը: Մինչ օրս տուրիստները կարող էին ընդհուպ մոտենալ ծառին, նույնիսկ ստվերում նստել: Վերջին շրջանում  Լինքոլնշիր  կոմսության Վուլստորպ կալվածքում գտնվող Նյուտոնի խնձորենին տեսնելու համար  տարեկան 33 հազար մարդ է այցելում այնտեղ:

 

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply