Ռուսական ՀԷԿ-ում վթարի զոհերի թիվն ավելացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2009 11:32
Ռուսաստանում «Սայանո-Շուշենյան» ՀԷԿ-ի վթարի զոհերի թիվը հասել է 17-ի: Հիդրոէլեկտրակայանի 57 աշխատակցի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է· նրանք անհետ կորած են համարվում:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն արդեն սկսել են ջրասույզ եղած սարքավորումների սենյակի ջուրը հեռացնել: ԱԻ նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ջրահեռացման գործընթացը կտևի 37 ժամ: Դրանից հետո մասնագետները կսկսեն ուսումնասիրել կործանված հիդրոագրեգատները` պարզելու վթարի պատճառները:
ՀԷԿ-ում վթարը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի վաղ առավոտյան:






Facebook
Tweet This
Email This Post
