Հաննիբալը համոզել է ինքնասպանին` կեր դառնալ իր համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 12, 2011 19:17
Սլովակիայում ձերբակալել են մի մարդու, որը մեղադրվում է հաննիբալիզմի մեջ: Նա իր զոհերին գտնում էր ինտերնետի միջոցով: Ձերբակալության պահին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ նա վիրավորել է ոստիկաններից մեկին ու ինքն էլ վիրավորվել: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Տղամարդը Շվեյցարիայի քաղաքացուն, որը կամենում էր ինքնասպանություն գործել, համոզել էր, դրանից հետո իր համար կեր դառնալ: Պլանը շատ պարզ էր. պոտենցիալ ինքնասպանն օգտագործում է կասկածյալի պատրաստած սպիրտային խմիչքները, իսկ հետո, մոտակա անտառում մարդակերը խոցում է նրան սիրտը: Դրանից հետո հանիբալը պլանավորել էր կտրատել մարմինն ու մի մասը տուն տանել` ուտելու: Շվեյցարացին սկզբում համաձայնում է, հետո միտքը փոխում ու հայտնում ոստիկանությանը: Մարդակերը բռնված է. նշանակված հանդիպմանը շվեյցարացու փոխարեն ներկայացավ ոստիկանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ փոխհրաձգություն սկսվեց: Ձերբակալությունից հետո մարդակերը ոչ մի բառ չի փոխանակել:Նա 43 տարեկան է , ապրում է սլովակյան Սոկոլ գյուղում, ունի 2 փոքր աղջիկ: Այլ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում:






Facebook
Tweet This
Email This Post
