Զինծառայության տարիքը 18-ի փոխարեն` 19

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 19:00

Խորհրդարանը օրենք է ընդունել, որով փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության մասին օրենքում:

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է պարտադիր զինծառայության տարիքի բարձրացումը 18-ից 19-ի:

Դա կապված է Հայաստանում 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ: Կրթական բարեփոխումներից հետո, շատ զինակոչիկներ 18 տարին լրանալու ժամանակ դեռ դպրոցական են լինելու, ուստի օրենքով նախատեսվում է զորակոչի տարիքը հասցնել 19-ի:

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply