Խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 16:00

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական ակտերի կատարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը»՝ 72 կողմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ՝ 87 կողմ ձայնով:

Ընդունվեց նաև Կառավարության ներկայացրած «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը՝ 67 կողմ ձայնով:

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:

Կառավարության կողմից «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների 74 կողմ, 2 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կառավարության կողմից «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ընդունվեց ձայների 72 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply