Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 11:11

afganistanԱյսօր Աֆղանստանի ժամանակով ժամը 7:00-ին 7 հազար շրջաններում պետք է բացվեին 29 հազար ընտրատեղամասերը: Սակայն երկրում ստեղծված գերլարված իրավիճակի պատճառով հարավային 150 շրջանների ընտրատեղամասեր աշխատանքը չեն սկսել: Մյուս բոլոր ընտրատեղամասերը բացվել են միաժամանակ:

Քվեարկությունը, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր մարդիկ, կտևի մինչև ժամը 16:00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է նաև երկարաձգվել: Աֆղանստանի ընտրական օրենսգրքի համաձայն` կանայք և տղամարդիկ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում· կանանց ընտրատեղամասում անձնակազմը միայն կանանցից պետք է կազմված լինի:

Այս տարի ընտրացուցակներում ընդգրկված է 17 միլիոն մարդու անուն, ինչը 4,6 միլիոնով ավել է անցած նախագահական ընտրությունների տվյալներից:

Ընտրությունների օրը անվտանգությունը ապահովելու համար ներգրավված են ոստիկանությունը, զինծառայողները, սահմանապահ զորքերը:

Հաշվի առնելով, որ երկրի բնակչության մեծ մասը անգրագետ է, նախագահության բոլոր 31 թեկնածուները նաև իրեց որոշակի սիմվոլներն ունեն, որը և պատկերված է քվեաթերթիկներում նրանց անվան կողքին:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply