«Նորին մեծություն Գալուստ Սահակյան». Հովիկ Աբրահամյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 15:19

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը չընդունվեց: Օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 17 պատգամավոր:

Նախագծով Դաշնակցությունն առաջարկում էր կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափը ներկայիս 52 հազար դրամի փոխարեն սահմանել 61 հազար դրամ:

Մինչև քվեարկությունը ԱԺ նախագահից ձայն խնդրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, որ չնայած օրինագծի «հրապուրիչ» լինելուն, կոալիցիոն կուսակցությունները որոշել են չմասնակցել քվեարկությանը՝ պարզաբանելով, որ պետական բյուջեի միջոցները սուղ են:

Ի դեպ, երբ Հանրապետական խմբակցության ղեկավարը խոսքի իրավունք էր խնդրում, ԱԺ նախագահը հայտարարեց. «Նորին մեծություն Գալուստ Սահակյան»:

 

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply