Շ.Պետրոսյան. ««Եվրատեսիլ»-ը չափանիշ չէ, եւ Էմմին սրանով չդարձավ վատ երգչուհի»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 12, 2011 14:52

«Էմմիի ելույթը «Եվրատեսիլ»-ում լավն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը` միեւնույն ժամանակ խորհուրդ տալով լուրջ չվերաբերվել այդ մրցույթին: «Էմմին լավ երգչուհի է ու մեղավոր չէ, որ չի անցել»,- ասաց մաեստրոն` ավելացնելով, որ պարտվելու խնդիր չկա:

««Եվրատեսիլ»-ը չափանիշ չէ, և Էմմին սրանով չդարձավ վատ երգչուհի»,-նման կարծիք հայտնեց երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նրա խոսքով` Էմմիի ելույթն ու շոուն լավն էր,չնայած նա չի հավանել երգը: «Նա լավ երգեց, սակայն վատ երգեց բեք-վոկալը»,- ասաց Շ. Պետրոսյանը`  սոցիալական կայքերում քննադատությունները համարելով դավաճանություն:

Արմենպրես

 

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply