Ալեն Բոգոսյանի թիմը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2011 15:00

Գրոզնիում ընկերական հանդիպում անցկացրին աշխարհի աստղերի հավաքականը  և «Կովկաս» թիմը, որը գլխավորում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Տանտերերը հաղթեցին 5:2 հաշվով: Հանդիպումը նվիրված էր Ահմատ Կադիրովի անվան մարզադաշտի բացմանը: Այն ունի 30 հազար նստելատեղ: Աշխարհի աստղերի հավաքականի կազմում էր Ալեն Բոգոսյանը: Իսկ այն գլխավորում էր Դիեգո Մարադոնան: Նրանց խաղընկերներն էին Լուիշ Ֆիգուն, Ֆրանկո Բարեզին, Ռոբերտո Այալան, Իվան Սամորանոն, Սթիվ Մակմանամանը և ուրշիներ: «Կովկաս» թիմի դարպասապահը Ռինատ Դասաևն էր, իսկ նրա խաղընկերները տարածաշրջանի երիտասարդ ֆուտբոլիստներ էին: Ընդ որում,  13-րդ րոպեին հաշիվը բացեց Սամորանոն: 5 րոպե անց տանտերերի դարպասը երկրորդ գնդակը խփեց Մարադոնան, սակայն հետագայում հյուրերին աչքի ընկնել չհաջողվեց: Ի դեպ, մարտի 8-ին տանտերերը մրցել էին 2002-ի Բրազիլիայի հավաքականի հետ և պարտվել էին 4:6 հաշվով:

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply