«Չեմպիոն»` ժամկետից շուտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2011 14:35

«Բարսելոնան» ժամկետից շուտ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոն: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ֆուտբոլի Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» 1:1 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Վալենսիայի «Լևանտեի» հետ: «Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոն դարձավ 21-րդ անգամ, իսկ այն անընդմեջ հաղթում է վերջին երեք առաջնություններում: 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Մադրիդի «Ռեալը» ետ է մնում 6 միավորով: Մինչև առաջնության ավարտը մնացել է 2 տուր: Եթե անգամ արքայական ակումբը կարողանա միավորներով հավասարվել «Բարսելոնային», ապա դա էլ չի օգնի, քանի որ միմյանց միջև անցկացրած խաղերի արդյունքով «Բարսելոնան» առավելություն ունի:

 

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply