Հայաստանի սամբոյի հավաքականն ուղևորվել է մրցավայր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2011 14:18

Հայաստանի սամբոյի հավաքականը,  Թբիլիսիում ավարտելով ուսումնամարզական հավաքը, մեկնել է Բուլղարիա, որպեսզի մասնակցի մայիսի 13-16-ը կայանալիք Սամբոյի Եվրոպայի առաջնությանը: Մեր պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Մայիսի 13-ին Սոֆիայի «Ոինիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան Ռուզաննա Սարգսյանը (48 կգ) , Տիգրան Կիրակոսյանը (52 կգ ), Փայլակ Վարդազարյանը (62 կգ ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ ): Մայիսի 14-ին հանդիպումներ կանցկացնեն Վահան Վարդանյանը (57 կգ ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ ): Մայիսի 15-ին մրցասպարեզ դուրս կգան մարտական սամբոյի ներկայացուցիչները: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Վաչիկ Վարդանյանը (68 կգ ), Մուշեղ Օսիպյանը (82 կգ):

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply