Լիլիթ Գալոյանն առաջատարների խմբում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 12, 2011 13:54

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացած 5 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանը, ով վաստակած 4 միավորով  տասը շախմատիստուհիների հետ բաժանում է 2-12-րդ տեղերը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջին տուրում անհաջող է հանդես եկել, ունի  3,5 միավոր  և 13-29-րդ տեղերը բաժանողների խմբում է: Մրցաշարի միանձնյա առաջատարն է լիտվացի գրոսմայստեր Վիկտորյա Չմիլիտեն, որն իր բոլոր պարտիաներում հաղթանակ է տոնել, վաստակել է 5 միավոր: Ի դեպ, վերջինը նա առավելության է հասել Դանիելյանի նկատմամբ:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply