Վարչապետը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին` 90-ամյա հոբելյանի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 12, 2011 14:18

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանին` շնորհավորելով ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Կառավարության ղեկավարի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծագործական ժառանգությունը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին: Լինելով հայ ժողովրդի դարավոր ընթացքի, հոգևոր մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը` Դուք այդ ամենը վառ տաղանդով արտացոլել եք երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով Ձեր և Ձեզ ծնած ժողովրդի անունը: Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր: Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը»: Տիգրան Սարգսյանը հանրաճանաչ կոմպոզիտորին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն:

Դիտվել է 2301 անգամ:
Print Friendly

Leave a Reply