Աշխարհի ամենափոքր ծխախոտամոլն ընդամենը 3 տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2011 13:02

Իր խաղալիք ավտոմեքենայի վրա նստած ճստիկն այնպես է ծուխը քաշում, ասես հարյուր տարվա ծխող լինի: Նա ընդամենը 3 տարեկան է, սակայն առանց ծխելու մեկ օր անգամ չի կարող ապրել: Օրական «նորմը» 40 հատ է: Այս վատ սովորությունը հայրն է սերմանել: Նիկոտինային կախվածության պատճառով երեխան արդեն քաշի հետ կապված խնդիրներ ունի, շնչարգելության պատճառով էլ չի կարողանում վազել: Երեխան ողջ օրը նստում է տան շեմին ու ծխախոտ ծխախոտի հետևից քաշում: Մայրն անհանգստացած է, ասում է, որ երեխային հնարավոր չէ հետ պահել, եթե չի ծխում, փոքրիկ Առնին գլուխը պատեպատ է խփում: Բացի այդ, երեխան ծխում է  Ինդոնեզիայում  արտադրվող ծխախոտի միայն մեկ տեսակ:

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply