73-ամյա տատիկին գտել են վատառողջ վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2011 12:33
Մայիսի 11-ին ՝ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 45-րդ շենքի թիվ 36 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ՝ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ վատառողջ վիճակում հայտնաբերվել է 1938թ.-ին ծնված Ստելա Մնացականյանը, որին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժ. օգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
