Երևանում երեք հրդեհ է բռնկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2009 10:30

fireԵրեկ Երևանում բռնկվել է նաև երեք հրդեհ: Ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 47/1 շենքի բակում:Դեպքի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա: Հրդեհը մարել են 14.03-ին: Այրվել է 600 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Փրկարար ծառայության տվյալներով`այսօր գիշերը 02.55-ին հրդեհ է բռնկվել Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 15ա շենքին հարակից տարածքում:Դեպքի վայր մեկնած հրշեջները հրդեհը մարել են:
Ամբողջությամբ այրվել է Գ. Սիմոնյանին պատկանող ՙՄոսկվիչ-441՚ մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան:
Լուսաբացին` 05.07-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք համայնքի 2-րդ զանգվածում` ՙՆոր Նորք՚ հանրակացարանին հարակից տարածքում:
Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են կրակը:Այրվել է 30 քմ մակերեսով ինքնաշեն տնակը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply