Իջևանի շուկայում մեքենա է պայթել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2011 12:14
Մայիսի 11-ին ՝ժամը 15.20-ին ստացված տեղեկության համաձայն Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում պայթել է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահան Մալխասյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 58 ԼՕ 095 պետհամարանիշի կիսաբեռնատարի գազի բալոնը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, վնասվել է մոտակայքում կայանած «Օպել» մակնիշի 21 ՏՕ 227 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները ծառերից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով ծառերից իջեցվել են ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները:






Facebook
Tweet This
Email This Post
