79-ամյա կինը կոտրել էր ոտքը և հայտնվել անօգնական վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2011 12:04
Մայիսի 11-ին ՝ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 15-րդ շենքի թիվ 12 բնակարանի բնակիչը բնակարանում ընկել է և ինքնուրույն չի կարող բացել դուռը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Հարազատների ներկայությամբ՝ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ ոտքի կոտրվածքով հայտնաբերվել է 1932թ.-ին ծնված Նինա Հովհաննիսյանը, որին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժ. օգնություն և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
