Գյումրիում ինքնաձիգով և դանակով ավազակային հարձակում են գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2011 11:40

Մայիսի 11-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 53-ամյա Վանիկ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, զինված ինքնաձիգ հրազենով և դանակով, մուտք են գործել իր բնակարան, որտեղ հանդիպելով կնոջ` 50-ամյա Կարինե Ա.-ի և ընտանիքի անդամների դիմադրությանը, չհասցնելով որևէ բան պահանջել և հափշտակել` դիմել են փախուստի:

Կարինե Ա.-ն դիմադրություն ցույց տալու ժամանակ վնասել է ձեռքի ափը:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply