Թուրքիայի կառավարությունը ծրագրում է քրդական խնդրի լուծումը հստակեցնել մինչև տարեվերջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 10:45

TURKEY HEAD SCARFԹուրքիայի կառավարությունը ծրագրել է մինչև տարեվերջ քրդական խնդրի լուծման համար հստակեցնել առաջիկա իր քայլերը:

Թուրքական «ntvmsnbc.com» կայքի համաձայն, թուրքական կառավարությունը քրդական խնդրի լուծմանն ուղղված գործընթացը «Քրդական միտման» փոխարեն կոչել է «Դեմոկրատական միտում»: Այդ գործընթացը որպես պետական նախագիծ իրագործել պատրաստվող թուրքական կառավարությունը քաղաքական և հասարակական կազմակերպությունների տեսակետներին ծանոթանալու իր ներքին գործերի նախարարի շրջապտույտներից հետո, ծրագիրը բացահայտելուց առաջ, ցանկանում է ստանալ նաև զինված ուժերի գլխավոր շտաբի և Ազգային հետախուզական կազմակերպության տեսակետը:

Սակայն քրդական խնդրի լուծման հարցը չի ընդգրկվել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի` օգոստոսի 20-ին նշանակված նիստի օրակարգում: Այն կարող է օրակարգ մտնել միայն այդ խորհրդի զինվորական թևի կողմից տեղեկատվություն ստանալու պահանջ ներկայացնելու դեպքում: «Արմենպրեսի» փոխանցմամբ թուրքական կաավարությունը ծրագրում է «ժողովրդավարական քայլերի բազիսը» բովանդակող զեկույցը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հոկտեմբերին տեղի ունենալիք նիստին:

Բացի այդ, ծրագրի հեղինակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է քրդական միտման վերաբերյալ տեսակետները ընդհանրացնելու համար մինչև հոկտեմբեր հանդիպումներ ունենալ գլխավոր ընդդիմադիր Ժողվորդահանրապետական և Ազգային շարժում կուսակցությունների առաջնորդների հետ, ովքեր հանդես են եկել թուրքական կառավարության այդ ծրագրի իրագործման դեմ:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply