Ստեփանակերտում բացվել է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 12, 2011 11:17

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply