Բարեգործական տոնավաճառ` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 12, 2011 10:58

Երեւանի Հաղթանակի զբոսայգում հունիսի 2-ին կանցկացվի բարեգործական տոնավաճառ’ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառմանը կմասնակցեն շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մշակութայի գործիչներ: Այն կազմակերպում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բարեկամների խորհուրդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի տնօրենի տեղակալ Ռամոնա Կտակյանը, այդ օրը շոու բիզնեսի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները կվաճառեն միջոցառմանն աջակցող ընկերությունների տրամադրած արտադրանքը: Քաղցրավենիքների, պաղպաղակների, հյութերի եւ այլ արտադրատեսակների վաճառքից ստացված գումարը կտրամադրվի կենտրոնին:

«Այդ գումարով երեխաների հետ կապված շատ սոցիալական խնդիրներ կլուծվեն, եւ զգալի աշխատանքներ կիրականացվեն: Գումարը կօգնի ընդլայնել մեր կողմից իրականացվող ծրագրերը»,-նշեց Ռ. Կտակյանը:

Նման նախաձեռնությամբ կենտրոնը հանդես է եկել նաեւ նախորդ տարի: Ռ. Կտակյանի խոսքով’ կա կազմակերպությունների, ընկերությունների մի խումբ, որը մշտապես իրենց կողքին է: Տոնավաճառի ավարտից հետո երեխաների համար կկազմակերպվի համերգ, կլինի հրավառություն:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply