Շուրջ 97 հազար ակտ` հայտնաբերված խախտումների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2011 10:57
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2011 թվականի առաջին եռամսյակում փաստացի սպասարկել է 282 հազար 85 բաժանորդների’ նախատեսված 309 հազար 701-ի դիմաց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, 36 հազար 126 բաժանորդ չի սպասարկվել’ փակ դռների պատճառով: Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 97 հազար 138 ակտ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով’ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 91-րդ տեղը’ 184 միլիոն 45 հազար դրամի ցուցանիշով:






Facebook
Tweet This
Email This Post
