Ամերիկացիները գտել են Բեն Լադենի գրառումների տետրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2011 10:34

Ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքն է ընկել Ուսամա  բեն Լադենի անձնական գրառումների տետրը: Այն Աբոթաբադի առանձնատնից են գտել, որտեղ էլ նա սպանվել է:

Արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն` գտնվածը  գրառումների տետր է, ոչ թե օրագիր և նրանում  անձնական բնույթի ոչ մի գրառում չկա:

Տեքստից հնարավոր չէ հասկանալ , թե որտեղ ու ինչով է զբաղվել Բեն Լադենը: AFP-ի ներկայացուցիչն ասում է, որ  տետրում  ահաբեկչության իրականացման պլաններ են եղել, մասնավորապես , խոսվում է ԱՄՆ-ում մեծ թվով ինքնաթիռների ու գնացքների առևանգման մասին:

 

 

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply