Իսպանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2011 10:12

Իսպանիայի հյուսիս-արևելքում մայիսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ: Լորկա քաղաքում  վնասվել են շատ տներ և միջնադարյան մի եկեղեցի: Քաղաքի պատմական կենտրոնում ոստիկանությունը տարհանում է բնակիչներին: Ականատեսները խոսում  են բազմաթիվ տուժածների մաիսն, սակայն պաշտոնական տվյալներով դեևս չի հաստատվում փաստը:

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատեյրոն կարգադրել է տուժած շրջաններ ուղարկել զինվորական ստորաբաժանումներ ու իրականացնել երկրաշարժի ավերածությունների վերացման աշխատանքներ:

Երկրաշարժը, որն ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատվել է 5,1  մագնիտուդ հզորությամբ, տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:47-ին:Առաջին ցնցմանը 2 ժամ հետո հաջորդել է  4,4 մագնիտուդով  երկրորդը:

 

 

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply