Ուորհոլի ինքնանկարը վաճառվել է ռեկորդային գնով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 12, 2011 9:59

Էնդի Ուորհոլի ինքնադիմանկարը Նյու Յորքի Christie’s-ի աճուրդում երեկ  վաճառվել է 38,4 մլն դոլարով: 1963-64 թթ ստեղծված աշխատանքը դարձել է հետպատերազմյան  ժամանակաշրջանում կազմակերպված աճուրդի ժամանակակից արվեստի  ամենաթանկ լոտը: Այն ռեկորդային գումարով է վաճառվել նաև հենց Ուորհոլի աշխատանքների համեմատությամբ: Մինչ աճուրդը    պլանավորվել էր լոտից ստանալ 20-30 մլն դոլար: Սակայն գնորդների հետաքրքրությունն այդ լոտի հանդեպ այնքան մեծացավ, որ եզրագծային գումարը  համարյա նախատեսածից կրկնապատիկ եղավ:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply